Համաշխարհային օպերային հայազգի աստղերը՝ Մոսկվայի Չայկովսկու անվան լեգենդար համերգասրահում
Մշակույթ
15:16 12/09/2025
Հայաստան

Համաշխարհային օպերային հայազգի աստղերը՝ Մոսկվայի Չայկովսկու անվան լեգենդար համերգասրահում

Այսօր երեկոյան Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան լեգենդար համերգասրահի բեմը կհյուրընկալի երեք հայազգի օպերային մեներգիչների՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատարներ տենոր Լիպարիտ Ավետիսյանին, բաս Հայկ Տիգրանյանին, ինչպես նաև սոպրանո Քրիստինա Մխիթարյանին։

Նրանք կկատարեն Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերայի գլխավոր դերերգերը՝  ներկայացնելով հայ կատարողական արվեստի բարձր վարպետությունը աշխարհի ամենահեղինակավոր բեմերից մեկում։

Երաժշտական երեկոն կրում է «Համաշխարհային օպերային աստղերը» խորագիրը։ Երեկոյի ընթացքում ժամանակակից օպերային արվեստի վառ ներկայացուցիչները կներկայացնեն օպերայի համերգային տարբերակը՝

• Մանոն Լեսկո – Քրիստինա Մխիթարյան (սոպրանո)

• Կոմս դը Գրիյե – Հայկ Տիգրանյան (բաս)

• Շեվալյե դը Գրիյե – Լիպարիտ Ավետիսյան (տենոր)

Երեկոյին կմասնակցեն նաև Ե. Ֆ. Սվետլանովի անվան պետական սիմֆոնիկ նվագախումբը և Ա. Վ. Սվեշնիկովի անվան ռուսական պետական ակադեմիական երգչախումբը։ Դիրիժոր՝ Ֆյոդոր Բեզնոսիկով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Համաշխարհային օպերային հայազգի աստղերը՝ Մոսկվայի Չայկովսկու անվան լեգենդար համերգասրահում