Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են
«Սույն թվականի սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն, ցավոք, հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
Համաճարակաբանական հետազոտությունը և վարակի տարածման կանխարգելմանը ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրականացված են: Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով:
Ի՞նչ է մենինգոկոկային վարակը
Այն սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից
Ինչպե՞ս է փոխանցվում վարակը
Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:
Բնակչության 1-10%-ը կրում են մենինգոկոկային մանրէն բկանցքում առանց որևէ ախտանշանի և կարող են վարակը փոխանցել այլ անձանց
Ախտանշանները
* Բարձր ջերմություն
* Ուժեղ գլխացավ, պարանոցի կարկամում
* Սրտխառնոց, փսխում
* Թուլություն, քնկոտություն կամ գիտակցության խանգարում և ցնցում
* Մաշկի վրա հատուկ կարմիր-մանուշակագույն ցան (ավելի ուշ փուլում)
Ինչպե՞ս պաշտպանվել մենինգոկոկային վարակից
Առկա է մենինգոկոկային վարակից պաշտպանվելու 2 տարբերակ.
* պատվաստում
* կանխարգելիչ հակաբիոտիկոթերապիա
Եղեք ուշադիր գանգատների դեպքում անհապաղ դիմեք բժշկական օգնության»։