Խոշոր վթար Երևան-Գյումրի ճանապարհին. Կան բազմաթիվ վիրավորներ
Իրավունք
23:11 13/09/2025
Հայաստան

Խոշոր վթար Երևան-Գյումրի ճանապարհին. Կան բազմաթիվ վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Թալինի վիշկա»-ի մոտ բախվել են 2 «Opel» մակնիշի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 3 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, որոնցից «Chevrolet»-ը գլխիվայր շրջված։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 10 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր վթար Երևան-Գյումրի ճանապարհին. Կան բազմաթիվ վիրավորներ