Գյուղացու աշխատանքը պետք է գնահատվի այնպես, որ նա արժանապատիվ աշխատի իր հողի վրա. Ծառուկյան
Տնտեսություն
18:10 13/09/2025
Հայաստան

Գյուղացու աշխատանքը պետք է գնահատվի այնպես, որ նա արժանապատիվ աշխատի իր հողի վրա. Ծառուկյան

Բերքահավաքին ընդառաջ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործների հետ։

«Ես միշտ ասել եմ և կրկնում եմ․ ժողովրդին պահողն ու կերակրողը գյուղատնտեսությունն է։ Խաղողագործությունն այս մարզերում շատ ընտանիքների հիմնական ապրուստի միջոցն է, և ես ավելի քան երկու տասնամյակ նպաստել եմ, որ հողերը չմնան անմշակ և հիմնվեն նորերը։

Գյուղացու աշխատանքը պետք է գնահատվի այնպես, որ նա արժանապատիվ աշխատի իր հողի վրա, ստանա կայուն եկամուտ և ապրի վստահությամբ»,-նշել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյուղացու աշխատանքը պետք է գնահատվի այնպես, որ նա արժանապատիվ աշխատի իր հողի վրա. Ծառուկյան