Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետրոպավլովսկ-Կամչատկայից 124 կմ հեռավորության վրա 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 123 կմ հեռավորության վրա, 46,8 կմ խորության վրա, 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Հնարավոր ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացումներ էին տրվել Կամչատկայի, Սևերո-Կուրիլսկի քաղաքապետարանի և ԱՄՆ-ի համար, սակայն դրանք ավելի ուշ չեղարկվել են։
Տեղի բնակիչները SHOT-ին հայտնել են, որ ցնցումները զգացվել են մոտ 20 րոպե առաջ։ Այս պահին ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի էր ունեցել մոտ 8.7 մագնիտուդով երկրաշարժ, որը սեյսմիկ օջախային գոտում ամենաուժեղն էր 1952 թվականից ի վեր։ Հաղորդվել էր, հետցնցումները կարող են դիտվել վեց ամիս։