Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Դատավորների ընդհանուր ժողովին քննարկվելու է ընդամենը մեկ հարց
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 3-ին, ժամը 16։00-ին կառավարության նիստերի դահլիճում դատավորների ընդհանուր ժողով է տեղի ունենալու։ Այն հրավիրել է Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը: Օրակարգում մեկ հարց է՝ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրությունը։
Դատական համակարգի մեր աղբյուրին հարցրինք՝ հնարավո՞ր է դատավորները բարձրացնեն համակարգի խնդիրների, դատավորների նկատմամբ իշխանական ճնշումների, վերջին կալանավորումների վերաբերյալ հարցեր: Ասաց՝ քիչ հավանական է համարում, օրակարգը քննարկելու են` ընտրեն, և վերջ։
Ի դեպ, դատավորների ընդհանուր ժողովը գրեթե միշտ դռնփակ է տեղի ունեցել: Մինչ ժողովի մեկնարկը քվեարկում են՝ դռնբաց անե՞լ, թե՞ ոչ, միայն մի քանի դատավոր է լինում, որ կողմ է քվեարկում դռնբաց քննարկմանը, որին կարող են նաև լրագրողներ մասնակցել ու լուսաբանել։ Բարձրագույն դատական խորհրդից փորձեցինք պարզել՝ բացի այդ մեկ հարցը, ուրիշ ի՞նչ է քննարկվելու։ Պատասխանեցին, որ օրակարգին դեռևս ծանոթ չեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։