Հրդեհ Նոր Հաճն քաղաքում․ տուժածներ չկան
Հասարակություն
19:55 13/09/2025
Հայաստան

Հրդեհ Նոր Հաճն քաղաքում․ տուժածներ չկան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 13-ին, ժամը 13։12-ինահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի 13-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:25-ին, մարվել՝ 13:38-ին: Այրվել է «Honda» մակնիշի ավտոմեքենա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրդեհ Նոր Հաճն քաղաքում․ տուժածներ չկան