Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շահնազարով. Ժամանակակից կինոն չպետք է ներառվի դպրոցական ուսումնական ցանկում
Ժամանակակից ֆիլմերը չպետք է ներառվեն դպրոցներում ազգային կինոյի ուսումնասիրության ցանկում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է ռեժիսոր Կարեն Շահնազարովը։
Ավելի վաղ Ռուսաստանի կրթության նախարարությունը հայտնել էր, որ մշակել է ռուսական կինոյի դպրոցներում ուսումնասիրման առաջարկություններ, ինչպես նաև հրապարակել է ռուս ականավոր ռեժիսորների կողմից նկարահանված 100 ֆիլմերի համապատասխան ցանկ։
«Ժամանակակից կինոն պետք չէ ընդգրկել։ Կինոն փորձարկվում է տասնամյակների ընթացքում», - իր կարծիքով կիսվել է ռեժիսորը։
Ըստ Շահնազարովի, ժամանակակից ֆիլմերը պետք է դիտարկել վերջին 20-25 տարիների ընթացքում ստեղծված ֆիլմերը։