Կալանավորվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը
Իրավունք
18:58 13/09/2025
Տարածաշրջան

Կալանավորվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

Կալանավորվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու» գործակալությունը։ Նախկին պաշտոնյան մեղադրվում է կոռուպցիոն հանցագործությունների մեջ:

Դատավոր Եկատերինա Բարբակաձեն բավարարել է դատախազի միջնորդությունը նախկին նախարարի նկատմամաբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Բուրչուլաձեի պաշտպանները դատարանին առաջարկել են կիրառել այլընտրանքային տարբերակ՝ ազատ արձակել 100 հազար լարի գրավի դիմաց, որը համարժեք է ավելի քան 37 հազար դոլարի:

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կալանավորվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը