Թուրքիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին
Քաղաքական
09:04 13/09/2025
Տարածաշրջան

Թուրքիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

Թուրքիան ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հաջորդ տարվա առաջին կեսին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած համաժողովում։

Թուրքիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրման համար՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապահովել է այս պատմական փաստաթուղթը։

«Հենց որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը վերջնականապես կնքվի, մենք արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder