Վթար Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին, չորս տուժած հոսպիտալացվել է
Հասարակություն
10:19 13/09/2025

Վթար Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին, չորս տուժած հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 13-ին, ժամը 01։56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» մակնիշի ավտոմեքենաներ։

Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը՝ չորս տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել  ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վթար Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին, չորս տուժած հոսպիտալացվել է