Արսեն Գրիգորյանն ու Անժելա Սաֆարյանը նկարահանվել են նոր ֆիլմում
Համացանց
20:56 13/09/2025
Հայաստան

Արսեն Գրիգորյանն ու Անժելա Սաֆարյանը նկարահանվել են նոր ֆիլմում

Երգիչ, դերասան Արսեն Գրիգորյանն ու ամերիկահայ դերասանուհի Անժելա Սաֆարյանը նկարահանվել են նույն ֆիլմում։ Այս մասին հայտնել է Գրիգորյանն ինսթագրամի իր էջում։

«Ես և Անժելա Սաֆարյանն աշխատել ենք նույն ֆիլմի վրա. չնայած մենք նույն տեսարանում չենք հայտնվում, մեզ հաջողվեց միասին լուսանկարվել։ Դեռևս ոչինչ չեմ կարող բացահայտել ֆիլմի մասին, բայց կարող եմ ասել, թե ինչքան երախտապարտ եմ նրան կրկին հանդիպելու համար։ Անժելայի տաղանդն ու մարդկային որակները լույս և կերպարանափոխություն են բերում ոչ միայն էկրանին, այլև կյանքին»,-գրել է նա։

։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արսեն Գրիգորյանն ու Անժելա Սաֆարյանը նկարահանվել են նոր ֆիլմում