Ձեր առաքինության, կարծրության, բնատուր տաղանդի մասին բազմաթիվ հիմնավորումներ կմեջբերեի. Աշոտ Ղուլյանը՝ Լևոն Մնացականյանի մասին
Քաղաքական
17:29 14/09/2025
ԼՂՀ

Ձեր առաքինության, կարծրության, բնատուր տաղանդի մասին բազմաթիվ հիմնավորումներ կմեջբերեի. Աշոտ Ղուլյանը՝ Լևոն Մնացականյանի մասին

ՂՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը Խնորհավորել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հոբելյանը։

«Սիրելի Լևոն Հենրիխի,

Հարգարժան պարոն գեներալ,

Ձեր առաքինության, կարծրության, բնատուր տաղանդի և կրթական բարձր մակարդակի մասին բազմաթիվ փաստեր ու հիմնավորումներ կմեջբերեի, եթե չլիներ չվնասելու մտահոգությունս: Այդ մասը կթողնենք մեր հաջորդ հանդիպման համար: Իսկ առայժմ շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը՝ 60-ամյա հոբելյանդ, և մաղթանքի ու ցանկությունների փոխարեն դնում եմ 2023թ. շրջափակման օրերին մեր ընդհանուր ընկերոջ՝ Արցախի տոհմիկ քարտաշի հարկի տակ արված այս լուսանկարը՝ նորից նույն տեղում ընկերներով հանդիպելու հավատով և հույսով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձեր առաքինության, կարծրության, բնատուր տաղանդի մասին բազմաթիվ հիմնավորումներ կմեջբերեի. Աշոտ Ղուլյանը՝ Լևոն Մնացականյանի մասին