Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միածնաէջ Մայր Տաճարում տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ անցկացվել է Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափոր
«Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը, որի առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս էր բերվել Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփոխ մասունքարանը։
Մայր Տաճարի շրջափակում կատարվեց նաև Անդաստանի կարգ, օրհնվեց խաչը զարդարող ռեհանը և աշխարհի չորս կողմերը»։