Ըստ Բաքվի, Կարեն Ավանեսյանը կրակ է բացել այսօր օկուպացված Ստեփանակերտում տեղի ունեցող միջոցառման վայրում
Տարածաշրջան
19:06 14/09/2025
ԼՂՀ

Ըստ Բաքվի, Կարեն Ավանեսյանը կրակ է բացել այսօր օկուպացված Ստեփանակերտում տեղի ունեցող միջոցառման վայրում

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցնմերի, այդ երկրի ուժայինները Ստեփանակերտում ձերբակալել են 1967 թվականին ծնված տեղացի հայազգի Կարեն Ալբերտի Ավանեսյանին։

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտարարել են, թե Ավանեսյանը գնացել է Ստեփանակերտի մոտակայքում գտնվող անտառային տարածք, վերցրել Կալաշնիկով ինքնաձիգ և դրա համար նախատեսված 4 փամփշտակալ, ինչպես նաև 5 նռնակ, որոնք նախկինում թաքցրել էր այնտեղ։

Տղամարդը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից՝ Ստեփանակերտում միջոցառման վայրին մոտենալու փորձի ժամանակ։ Ավանեսյանը զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը՝ նետելով երեք ձեռքի նռնակ և կրակ բացելով ավտոմատից։ Պատասխան կրակից Ավանեսյանը վիրավորվել է։ Նա ձերբակալվել է։ Բացի այդ, վիրավորվել է մեկ ոստիկան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ըստ Բաքվի, Կարեն Ավանեսյանը կրակ է բացել այսօր օկուպացված Ստեփանակերտում տեղի ունեցող միջոցառման վայրում