Առաջիկա շաբաթվա որոշ օրերին անձրև կտեղա և ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն
14:09 14/09/2025
Հայաստան

Առաջիկա շաբաթվա որոշ օրերին անձրև կտեղա և ջերմաստիճանը կնվազի

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, թե ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում առաջիկա շաբաթվա ընթացքում

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 14-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև։ Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 17-ին և 19-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի երեկոյան և 18-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առաջիկա շաբաթվա որոշ օրերին անձրև կտեղա և ջերմաստիճանը կնվազի