Նաև այնպես անել, որ թուրքերի համար լավ լինի. Օհանյանը՝ Արարատ լեռան պատկերը կնիքի վրայից հանելու մասին
Քաղաքական
12:26 15/09/2025
Հայաստան

Նաև այնպես անել, որ թուրքերի համար լավ լինի. Օհանյանը՝ Արարատ լեռան պատկերը կնիքի վրայից հանելու մասին

«Հնարավոր է, որ հաջորդ քայլերը լինեն այնպիսին, որ Արարատ լեռան պատկերը հանվի մեր բոլոր խորհրդանիշներից, փաստաթղթերից, կնիքներից»,-խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։

Նա նշեց, որ Արարատ լեռն իր մեջ ոչ մի տարածքային պահանջ չի պարունակում հարևանների նկատմամբ

«ԱՅն մեր խորհրդանիշն է, խորհրդանշում է մեր պատմական ավանդույթներին հավատարիմ լինելը»,- ասաց Օհանյանը։

Ըստ նրա, իշխանության նատակն է այդպես վերացնել մեր ինքությունը, մյուս կողմից էլ՝ «այնպես անել, որ թուրքերի համար լավ լինի»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նաև այնպես անել, որ թուրքերի համար լավ լինի. Օհանյանը՝ Արարատ լեռան պատկերը կնիքի վրայից հանելու մասին