Բաքվի վարչախումբն սկսել է «Թրամփի ուղու», պատկերավոր ասած, քարոզչական ապամոնտաժումը․ Ոսկանյան
Քաղաքական
20:52 15/09/2025
Տարածաշրջան

Բաքվի վարչախումբն սկսել է «Թրամփի ուղու», պատկերավոր ասած, քարոզչական ապամոնտաժումը․ Ոսկանյան

«Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից ի վեր ընդամենը մեկ ամսից քիչ ավելի ժամանակ է անցել, բայց դա ստորագրած Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան ոչ միայն չի դադարում գործածել «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպումը, այլ նաև նույն այդ հռչակագրում արձանագրված «Թամփի ուղի» անվանումը բնորոշում է «այսպես կոչված» քամահրական բնորոշմամբ»,-գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Իրանագետը նաև հավելել է․ «Մասնավորապես, հենց երեկ նման բնորոշում է օգտագործել արհեստածին Ադրբեջանի նախագահ կոչեցյալի աշխատակազմի ուղղակի համակարգմամբ գործող «Haqqin» ռուսալեզու կայքն իր հրապարակումներից մեկում։ 

Սա ակնհայտ ցուցիչ է առ այն, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ միայն չի հրաժարվել բացահայտ ծավալապաշտական բնույթ ունեցող «Զանգեզուրյան միջանցք» հորջորջումից, այլ նաև խախտելով հենց իր իսկ ստորագրած փաստաթղթի տառը և ոգին, սկսել է դրանում ամրագրված «Թրամփի ուղու», պատկերավոր ասած, քարոզչական ապամոնտաժումը»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բաքվի վարչախումբն սկսել է «Թրամփի ուղու», պատկերավոր ասած, քարոզչական ապամոնտաժումը․ Ոսկանյան