Քաղաքապետարանում աշխատող մարդիկ բոլորն իմ զավակները չեն, ունենք նմանատիպ դեպքեր. Ավինյանը՝ կոռուպցիոն դրսևրումների մասին
Քաղաքական
13:49 15/09/2025
Հայաստան

Քաղաքապետարանում աշխատող մարդիկ բոլորն իմ զավակները չեն, ունենք նմանատիպ դեպքեր. Ավինյանը՝ կոռուպցիոն դրսևրումների մասին

«Երևանի քաղաքապետարանում հակակառուպցիան գործունեությունը մեծ թափ է հավաքել հեղափոխությունից հետո՝ նաև իմ այստեղ գալու պրոցեսում»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝պատասխանելով քաղաքապետարանում կոռուպցիոն բնույթի բազմաթիվ բացահայտումների և ձերբակալությունների մասին։

Քաղաքապետը վստահցրեց, որ իրավապահ մարմինների հետ պարբերաբար քննարկումներ են եղել և քաղաքապետարանի իմացությամբ տարեբր գործողություններ են տեղի ունեցել, բայց եղել են նաև դեպքեր, որոնց հետ իրենք բացարձակապես համաձայն չեն եղել։

 «Ունենք նմանատիպ դեպքեր, երբ մի անձը բերման է ենթարկվել և կալանավորվել, որովհետև մեկ այլ վարչության պետի խնդրել է, որ ինչ-որ բան տեղի ունենան, և էս մի վարչության պետն էլ կալանավորվել է, որ թույլ չի տվել այն տեղի ունենա»,-պատմեց Ավինյանը։

 Նա  հիշեցրեց, որ ժամանակին բրոկերային ընկերություններ էին տեղակայված քաղաքապետարանի շենքում,որը կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում և դրանք դուրս բերեցին

«Երևանի քաղաքապետարանում աշխատող մարդիկ բոլորն իմ զավակները չեն և 30 հազարից ավել մարդ երբ աշխատում է մի կառույցում, ղեկավարը նաև խնդիր է դնում հայտնաբերել այն անձանց, ովքեր կոռուպցիոն ինչ-որ սխեմաների մեջ են»,- ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պխատասխանելով քաղաքապետարանում կոռուպցիոն բազմաթիվ դեպքերի բացահայտման մասին հարցին, այն դեպքում երբ ընդդիմադիր եղած ժամանակ պետական կառույցներին մեղադրում էին կոռուպցիայի մեջ թաթախված լինելու հարցում։

Քաղաքապետը վստահեցրեց, թե նախահարձակ են եղել կոռուպցիոն դեպքերը բացահայտելու հարցում։

«Կոռուպցիոն թեմայով, կասկածի հեմքով ես մի վարչություն եմ գրեթե լուծարել»,-հայտարարեց Երևանի քաղաքապետը՝ պնդելով, թե վարչության գրեթե բոլոր աշխատակիցնեը դիմում են գրել։

Պատասխանելով ուղեվարձի դիմաց տուդանքների մասին հարցին՝ քաղաքապետն ասաց, որ միայն օգոստոսին 15-18 % վալիդացիաների թվի աճ է գրանցվել, իսկ ուղեվարձ չվճարելու դեպքում տուգանվելեն 200-ից ավել քաղաքացի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքապետարանում աշխատող մարդիկ բոլորն իմ զավակները չեն, ունենք նմանատիպ դեպքեր. Ավինյանը՝ կոռուպցիոն դրսևրումների մասին