Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայում և ԱՄՆ-ում
Մշակույթ
16:23 15/09/2025
Հայաստան

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայում և ԱՄՆ-ում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը «Երաժշտական հրավառություն» համերգային ծրագրով 
մեկնում է աշնանային հյուրախաղերի Ֆրանսիա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որի ընթացքում
 կներկայացնի բացառապես հայ  կոմպոզիտորների ստեղծագործություններ։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին՝ երևանյան համերգով. հանդիսատեսին կներակայացվեն Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյան, Շառլ Ազնավուրի, 
Վաղարշակ Կոտոյանի, Կոնստանտին Պետրոսյանի և Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։

Հյուրախաղերի ժամանակացույց՝

  • Սեպտեմբերի 25` Փարիզ
  • Սեպտեմբերի 28` Սիեթլ
  • Սեպտեմբերի 29` Լաս Վեգաս
  • Հոկտեմբերի 2` Լոս Անջելես
  • Հոկտեմբերի 4` Նյու Յորք
  • Հոկտեմբերի 5` Բոստոն

Հյուրախաղերի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Տիգրան Մանսուրյանի և Շառլ 
Ազնավուրի նոր գործիքավորված գլուխգործոցները՝ մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ։

Մենակատարներ՝

  • Սիփան Օլահ՝ տենոր, գեղարվեստական և համերգային ղեկավար (Միացյալ Թագավորություն)
  • Հայարփի Եղիկյան. սոպրանո (Միացյալ Թագավորություն)
  • Աստղիկ Վարդանյան. ջութակ
  • Սոնա Բարսեղյան. դաշնամուր
  • Ջոել Մարտին. դաշնամուր (ԱՄՆ)
  • Հակոբ Մուրադյան. հոբոյ (Հայաստան-Ֆրանսիա)
  • Աշոտ Ղարիբյան. թավջութակ

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայում և ԱՄՆ-ում