«Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցի գործարկում՝ մի շարք փողոցներում
Հասարակություն
19:43 15/09/2025
Հայաստան

«Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցի գործարկում՝ մի շարք փողոցներում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում հետիոտների անվտանգության նկատառումներից ելնելով, ս.թ. սեպտեբերի 16-ից ներքոգրյալ հետիոտնային անցումները կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով.
Աթոյան -Նոր Արեշ՝ 5-րդ փողոցների խաչմերուկ, Ն. Զարյան փողոց հ.72 հասցեի հարակից ճանապարհահատված, հ.51 դպրոցի հարևանությամբ՝ Մամիկոնյանց փողոց հ.82 և հ.14 դպրոցների հարակից ճանապարհահատված, Կորյունի փողոցի հ.12/1 հասցեի հարակից ճանապարհահատված, Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկ՝ հ.98 դպրոցի մոտակայք,
Ն. Տիգրանյան փողոց՝ հ.54 դպրոցի հարևանությամբ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցի գործարկում՝ մի շարք փողոցներում