Օտարերկրացու տնից գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել է
Իրավունք
14:21 15/09/2025
Հայաստան

Օտարերկրացու տնից գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել է

Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր հուլիսի 29-ին. ժամը 5-ից 6․30-նն ընկած ժամանակահատվածում պատուհանի ցանցը բացելու միջոցով մուտք էին գործել Մամիկոնյան փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկն ու գողացել բջջային հեռախոսներ: Գողության փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել:

Բնակարանային գողության հաջորդ դեպքը գրանցվել էր օգոստոսի 5-ին: Հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից՝ Միքայելյան փողոցում գտնվող իր տնից գողացել էին 100 դոլար և 6 բջջային հեռախոս:

Այս դեպքով ևս քրեական վարույթ էր նախաձեռնվել: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային երկու գողությունն էլ կատարել է Երևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը: Նա սեպտեմբերի 11-ին Իսակովի պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։ Գողոնը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օտարերկրացու տնից գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել է