Եգիպտոսում շնաձկների պատճառով մի քանի լողափեր են փակվել
Աշխարհում
14:23 16/09/2025
Աշխարհ

Եգիպտոսում շնաձկների պատճառով մի քանի լողափեր են փակվել

Եգիպտոսում լողափերը փակվել են շնաձկների՝ ափ մոտենալու պատճառով։ SHOT Telegram ալիքի հաղորդմամբ, գիշատիչերը  մոտեցել են Հուրգադայի և Մակադի հանգստավայրի ափերին:

Նշվում է, որ Եգիպտոսում շնաձկների ներխուժումը հանգեցրել է մոտ 10 հյուրանոցների լողափերի փակմանը, այդ թվում՝ հինգաստղանի Labranda Royal Makadi, Cleopatra Luxury Beach և Stella Makadi: Այժմ դրանցից մի քանիսում արգելքը հանվել է:

Եգիպտոս մեկնող զբոսաշրջիկներին նույնպես զգուշացնում են շնաձկների մասին: Նոյեմբերի համար տուր փաթեթ պատվիրած զբոսաշրջիկներից մեկին տուրի գրանցման ժամանակ զգուշացրել են, որ հանգստավայրերի լողափերի մոտ լողում են շնաձկներ: Մասնագետները բացատրել են, որ Եգիպտոսի ափերի մոտ կարելի է հանդիպել վագրային շնաձուկ  և ցուլ շնաձկների, որոնք հատկապես վտանգավոր են մարդկանց համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եգիպտոսում շնաձկների պատճառով մի քանի լողափեր են փակվել