«Հրապարակ». Ինչու է Ագրարային համալսարանի Ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը երրորդ անգամ ընդունվել մագիստրատուրա
Օրվա մամուլ
08:49 16/09/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչու է Ագրարային համալսարանի Ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը երրորդ անգամ ընդունվել մագիստրատուրա

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայտնի Թոռնիկը 3-րդ անգամ ընդունվել է մագիստրատուրա: Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով անցնող վկա, Չալաբյանի դեմ ցուցմունք տված, Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը երրորդ անգամ է ընդունվել մագիստրատուրա՝ «Ագրարային էկոնոմիկա» մասնագիտությամբ: Թոռնիկը նույն բուհի մագիստրատուրա ընդունվել էր նախ 2021թ.՝ «Պարենամթերքի տեխնոլոգիա», իսկ նախանցած տարի՝ «Անասնաբուժություն» մասնագիտությամբ:

Բուհի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Թոռնիկը երբևէ չի փայլել գիտելիքներով, և կարծում են, որ նա հետագա 15 տարիներին ևս (Ագրարայինի մագիստրատուրայում գործում է 18 կրթական ծրագիր) չի ընդունվի: Իրականում այս ամենի նպատակը շատ պարզ է. իշխանությունն ու բուհի ղեկավարությունն ամեն ինչ անում են, որ Թոռնիկը շարունակի ուսանողի կարգավիճակում մնալ, որ պահպանի նաև ուսխորհրդի նախագահի պաշտոնը: Մանավանդ՝ առջևում խորհրդարանական ընտրություններ են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչու է Ագրարային համալսարանի Ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը երրորդ անգամ ընդունվել մագիստրատուրա