Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նիկոլ Փաշինյա՛ն, Կրիմինալը լցվել է պետական կառավարման համակարգ. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել է Նիկոլ Փաշինյանին.
«Խոսքս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին:
Բացի կրթական, կրոնական, էս վերջերս էլ նաև թատերական փորձագիտական գործունեությունից խնդրում եմ մեկ-մեկ զբաղվել նաև ձեր ուղիղ պարտականություններով .
Կրիմինալը լցվել է պետական կառավարման համակարգ»։
Մարությանը պատմում է իր նախկին մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին ծեծի ենթարկելու դեպքը՝ տեղեկացնելով, որ այն տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության վարչության պետի պաշտոնակատարի հետ Կարապետյանի ֆեյսբուքյան վիճաբանությունից և ծեծի սպառնալիքներից հետո։
Մարությանը նշում է, որ ՔՊ-ականները ժամանակին քննադատում էին «նախկիններին» իրենց ընդդիմախոսներին ծեծելու մեջ, իսկ այսօր իրենք են այդ ճանապարհով գնում։