Հույս ունեմ, որ հարցը, որը կապված է ՀԷՑ-ի անորոշությունների հետ, արագ կլուծվի. Մարտին Գալստյան
Տնտեսություն
14:34 16/09/2025
Հայաստան

Հույս ունեմ, որ հարցը, որը կապված է ՀԷՑ-ի անորոշությունների հետ, արագ կլուծվի. Մարտին Գալստյան

«Հույս ունեմ, որ հարցը, որը կապված է ՀԷՑ-ի անորոշությունների հետ, արագ կլուծվի, որի արդյունքում մեր վարկանիշի նվազումը կկրի կարճաժամկետ բնույթ»,-հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նման պատասխան նա հնչեցրեց լրագորղի դիտարկմանը, որ «Մոդիս»-ը իջեցրել է ՀՀ վարկանիշը ՀԷՑ-ի հետ կապված, ավելացնելով նաև բացասական կանխատեսումները։

Գալստյանը գտնում է, որ այն երկարաժամկետ ազդեցություն չի կարող ունենալ, առավել ևս՝ Հայաստանի ֆինանսական կայունության վրա

 ԿԲ նախագահը նշեց, որ ՀՀ կառավարության՝ ՀԷՑ-ի մասով Արբիտրաժային դատարանի որոշումը չկատարելու հարցը ԿԲ լիազորություններից դուրս է և չպատասխանեց լրագրողին։

 Անդրադառնալով ՀՀ տնտեսության վրա անշարժ գույքի շուկայի ներկայիս վիճակի հնարավոր ազդեցության մասին հարցին՝ Գալստյանն ասաց. «Մենք վերջին 4 հաշվետվությունների մեջ անընդհատ խոսել ենք անշարժ գույքի գների անկման ռիսկի մասին։ Բայց մենք տեսնում ենք, որ գների անկումը չափավոր է և ընթանում է կանխատեսելի հետագծով, որի համար հավելյալ ռիսկեր այս պահի դրությամբ չենք տեսնում որովհետև տնտեսական ակտիվության որոշակի արագացում ունենք»։

Նա նշեց, որ դժվար է կանխատեսել երկու տարի հետո անշարժ գույքի շուկան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հույս ունեմ, որ հարցը, որը կապված է ՀԷՑ-ի անորոշությունների հետ, արագ կլուծվի. Մարտին Գալստյան