Նեթանյահուն կոշտ հայտարարություն է արել Երուսաղեմի պատկանելության մասին` արձագանքելով Էրդողանին
Քաղաքական
17:56 16/09/2025
Հայաստան

Նեթանյահուն կոշտ հայտարարություն է արել Երուսաղեմի պատկանելության մասին` արձագանքելով Էրդողանին

Երուսաղեմը պատկանում է և միշտ պատկանելու է Իսրայելին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քաղաք կատարած այցի ժամանակ։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Times of Israel-ին։

Հրատարակությունը նշում է, որ Իսրայելի վարչապետի խոսքերը ուղղված էին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով 2020 թվականին ակնարկել էր, որ Երուսաղեմը պատկանում է Թուրքիային՝ Օսմանյան կայսրության կազմում գտնվելու իր անցյալի պատճառով։

«Սա մեր քաղաքն է, պարոն Էրդողան։ Սա ձեր քաղաքը չէ, սա մեր քաղաքն է։ Այն միշտ մեր քաղաքը կլինի։ Այն այլևս բաժանված չի լինի», - ասել է Նեթանյահուն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նեթանյահուն կոշտ հայտարարություն է արել Երուսաղեմի պատկանելության մասին` արձագանքելով Էրդողանին