15 տարի հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է Գորիսում
Իրավունք
18:02 16/09/2025
Հայաստան

15 տարի հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է Գորիսում

Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների ու ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության Գորիսի բաժնի աշխատակիցների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 12-ին Գորիսի Արշակունիների փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 64-ամյա մի օտարերկրացի։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ 2010 թվականից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից՝ բռնաբարության և ապօրինի զենք կրելու մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
15 տարի հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է Գորիսում