Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվայի դեղատներում հայտնաբերվել է կեղծ պահպանակների մեծ խմբաքանակ։ Կեղծված արտադրանքը մեծացնում է վարակի, ինչպես նաև անցանկալի հղիության ռիսկը․ Այդ մասին հաղորդում է «Shot Proverka» Telegram ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կեղծիքը հայտնաբերվել է «Մելոդիա Զդորովյա» և «Էկոնոմ Ապտեկի» դեղատների ցանցերում։ Կեղծիքը բացահայտել էին տարբեր տառատեսակների ու փաթեթավորման վրա անորոշ պատկերների շնորհիվ։
Բնօրինակ արտադրանքը արտադրվում է Reckitt Benckiser-ի կողմից, որը, իմանալով կեղծիքի մասշտաբների մասին, դիմել է իրավապահ մարմիններին։ Ստուգման արդյունքում կեղծված արտադրանքն ամբողջությամբ հանվել է մանրածախ առևտրի կետերից, իսկ վաճառողները տուգանվել են։ Սակայն տուգանքների չափը պաշտոնապես չի հրապարակվել։