Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել՝ հրապարակելով իր ու Փաշինյանի լուսանկարը
Քաղաքական
11:43 17/09/2025
Հայաստան

Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել՝ հրապարակելով իր ու Փաշինյանի լուսանկարը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառման, շնորհակալություն է հայտնել նրան։ X-ի միկրոբլոգում հրապարակած հողարդագրությանը նա կցել է իր ու Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցի իր էջում գրել էր.

«Ինձ համար մեծ պատիվ է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի լուծմանը և, միևնույն ժամանակ, մտերմանալ այդ երկու մեծ առաջնորդների և մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա հավերժական բարեկամություն կլինի ինձ, բայց ավելի կարևորը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»։ 

Տեքստին կից նա հրապարակել էր իր, Փաշինյանի ու Ալիևի լուսանկարը, որն արվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։

Քիչ առաջ այս գրառմանն արձագանքել է Ադրբեջանի նախագահը.

«Շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփ, Ձեր բարի խոսքերի համար։ Ես խորապես գնահատում եմ ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման և Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովը հյուրընկալելու գործում։

Դուք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժական բարեկամության և ձևավորվող ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք։ Ես մեծապես գնահատում եմ մեր բարեկամությունը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել՝ հրապարակելով իր ու Փաշինյանի լուսանկարը