«Հրապարակ». ՔՊ էլիտան անհանգիստ է, քանի որ Փաշինյանը նրանց չի ցանկանում տեսնել նոր վարչությունում
Օրվա մամուլ
08:21 17/09/2025
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ էլիտան անհանգիստ է, քանի որ Փաշինյանը նրանց չի ցանկանում տեսնել նոր վարչությունում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Որքան մոտենում է իշխող կուսակցության համագումարը, այնքան ՔՊ-ականները լարված ու նյարդային են դառնում, մանավանդ՝ վարչության անդամի թեկնածուները։ Համագումարին ընտրվելիք նոր վարչության անդամները, կարելի է ասել, ապահովագրելու են իրենց` հաջորդ ընտրություններին ցուցակում կայուն տեղի և հետագայում պաշտոնի կամ մանդատի տեսքով: Հետևաբար կյանքի մահվան հարց է դարձել ՔՊ վարչության ընտրություններին հնարավորինս շատ ձայն հավաքելը։

Մեզ ասացին, որ հատկապես անհանգիստ է էլիտան, քանի որ Փաշինյանը նրանց չի ցանկանում տեսնել նոր վարչությունում: Նա հակված է երիտասարդ ու հնազանդ կադրերով փոխարինել վետերաններին: Հատկապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Սակայն ՔՊ-ում վստահ են, որ նրանք ընտրվելու են, ուստի Փաշինյանի մունետիկները ակտիվ քարոզչական աշխատանք են տանում, որ նրանք գոնե հնարավորինս քիչ ձայն ստանան։ Տիգրան Ավինյանի հարցում Փաշինյանը միշտ է զգուշավոր եղել` նա անհնազանդներից է: Իսկ Ալեն Սիմոնյանի հարցում ՔՊ-ականները դժվարանում են ասել, թե ինչու է նա առաջնորդի բարեհաճությունը կորցրել, չէ՞ որ անմնացորդ ծառայել է նրան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ էլիտան անհանգիստ է, քանի որ Փաշինյանը նրանց չի ցանկանում տեսնել նոր վարչությունում