Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանը միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին
Իրավունք
07:51 17/09/2025
Տարածաշրջան

Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանը միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին

Բաքվի դատարանում հերթական կեղծ դատավարության ժամանակ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին։

Մեղադրանքի կողմ հանդիսացող դատախազները խնդրել են մերժել միջնորդությունը։ 

Այս միջնորդությունը թողնվել է առանց քննության։

Ռուբեն Վարդանյանը դատարանին մեկ այլ միջնորդություն է ներկայացրեց՝ նշելով, որ ինքը զինծառայող չէ և, հետևաբար, համաձայն չէ իր քրեական գործը ռազմական դատարանում քննելու հետ։

Այս միջնորդությունը նույնպես մերժվել է այն հիմքով, որ «մեղադրյալի դեմ առաջադրված որոշ հանցագործություններ ռազմական հանցագործություններ են»:

Մեկ այլ միջնորդությամբ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ համաձայն չէ Ադրբեջանի Հանրապետության պետական ​​սահմանը անօրինի հատելու մեղադրանքին։ Նա նաև խնդրել է դատարանում հարցաքննել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացրած ռուսական զորակազմի հրամանատարներին։

Միջնորդությունը մերժվել է։ Ռ.Վարդանյանն և նրա փաստաբանը տեղեկացվել են ապագայում այս միջնորդությունը կրկին ներկայացնելու հնարավորության մասին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանը միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին