Իրավապահ համակարգի որոշ կառույցներում աշխատակիցներին չի վճարվում արձակուրդայինը. Ահազանգ
Իրավունք
17:37 17/09/2025
Հայաստան

Իրավապահ համակարգի որոշ կառույցներում աշխատակիցներին չի վճարվում արձակուրդայինը. Ահազանգ

Իրավապահ համակարգի որոշ կառույցներում աշխատակիցներին չի վճարվում արձակուրդայինը։ Նման ահազանգ է  ստացել «Փաստինֆո»-ն։ Աշխատակիցները նշել են՝ չվճարելու պատճառաբանությունն այն է, որ բյուջեում գումար չկա։

Ահազանգի հետքերով «Փաստինֆո»-ն դիմել է Քննչական կոմիտեին և Արդարադատության նախարարությանը։ Երկու հիմնարկներից էլ վստահեցրել են, որ գումարի խնդիր չկա և փոխանցումները կատարվում են։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ամենամյա արձակուրդը աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար։ Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը։

«Փաստինֆո»-ին ահազանգած քաղաքացիները, սակայն, պնդում են, որ նման խնդրի բախվել են։ Սա նշանակում է, որ կամ վերևներում տեղյակ չեն ներքին օղակներում ստեղծված իրավիճակից, որոնք հնարավոր է չարաշահում են վստահությունը, կամ էլ իրականությունն է թաքցվում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրավապահ համակարգի որոշ կառույցներում աշխատակիցներին չի վճարվում արձակուրդայինը. Ահազանգ