ԿԳՄՍՆ-ում քննարկվել է թանգարանների խանութին և հուշանվերային արտադրանքին վերաբերող հարցեր
Կրթություն, գիտություն
13:40 17/09/2025
Հայաստան

ԿԳՄՍՆ-ում քննարկվել է թանգարանների խանութին և հուշանվերային արտադրանքին վերաբերող հարցեր

Թանգարանների խորհրդի առաջին նիստի օրակարգում քննարկվել ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների հուշանվերային արտադրանքի վերաբերյալ հարցը։ Այն զեկուցել է Մշակույթի զարգացման  հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանը` հանգամանորեն ներկայացնելով թանգարանային հուշանվերների զարգացման ներդրումային ծրագրի առաջարկը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ քննարկվող հարցը կարևոր է մշակույթի տնտեսականացման տեսանկյունից և համահունչ է կառավարության շարունակական քաղաքականությանը։

«Փորձում ենք բարձրացնել մշակույթի ոլորտի ինքնաբավությունը՝ մյուս կողմից ավելի նշանակալի դարձնելով մշակույթի դերը հանրային և տնտեսական զարգացման համատեքստում: Այս մոտեցումն ամրագրված է Մշակույթի զարգացման և պահպանման ռազմավարության մեջ: Մշակույթը դիտարկում ենք իբրև ստեղծարար արդյունաբերության կարևոր ճյուղ և այդ իմաստով մեծ աշխատանք ունենք անելու: Վերջերս ընդունված «Թանգարանների մասին» օրենքն այս առումով մեծ հնարավորություններ է տալիս»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանի զեկույցից հետո խորհուրդը քննարկել է նախագիծը` ներկայացնելով առաջարկներ և դիտարկումներ, որոնք վերաբերել են թանգարանների խանութի և հուշանվերային արտադրանքի տարբեր բաղադրիչներին, կիրառման մեխանիզմներին և գործիքակազմին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԿԳՄՍՆ-ում քննարկվել է թանգարանների խանութին և հուշանվերային արտադրանքին վերաբերող հարցեր