Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Հասարակություն
09:56 17/09/2025
Հայաստան

Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ երեկոյան՝ ժամը 19։54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կենդանաբանական այգուց դեպի Հերացի փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա տուժած