ԱՄՆ-ն 15 երկրների ցանկ է կազմել, որոնք կարող են միջուկային հարված հասցնել
Քաղաքական
18:00 18/09/2025
Աշխարհ

ԱՄՆ-ն 15 երկրների ցանկ է կազմել, որոնք կարող են միջուկային հարված հասցնել

Ամերիկյան Military Watch Magazine (MWM) ամսագրի տվյալներով՝ աշխարհում ներկայումս կա 15 պետություն, որոնք ունեն միջուկային հարվածի հնարավորություններ։

«Չնայած միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը սահմանափակում է միջուկային զենքի տիրապետումը միայն հինգ երկրների համար, այսօր ընդհանուր առմամբ 15 երկիր պահպանում է առնվազն սահմանափակ հայտնի միջուկային հարվածի հնարավորություն», -նշվում է հոդվածում։

Հեղինակները Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանը և Միացյալ Թագավորությունը համարում են «ավանդական» միջուկային զենք տիրապետողներ։ Պարբերականը նշել է երկրների չորս խումբ՝ հիմնվելով իրենց միջուկային պոտենցիալի վրա։

Առջին խմբում են Չինաստանը, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, քանի որ նրանք կազմում են լիարժեք միջուկային եռյակ։ Երկրորդ խմբում են Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան և Իսրայելը, որոնք, ըստ լրագրողների, մշակել են իրենց սեփական միջուկային զենքը՝ չնայած միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին։

Երրորդ խմբում են Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը, որոնք ունեն միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ բալիստիկ հրթիռային սուզանավեր։

Վերջապես, չորրորդ խմբում են Բելառուսը, Գերմանիան, Նիդեռլանդները, Բելգիան, Թուրքիան և Իտալիան՝ երկրներ, որոնք միջուկային զենք են ստացել իրենց դաշնակիցներից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ն 15 երկրների ցանկ է կազմել, որոնք կարող են միջուկային հարված հասցնել