Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ձեզ, պարոն վարչապետ. Ավինյանը՝ Փաշինյանին
«Բյուջեից վերաբաշխմամբ նախատեսվում է 45 նոր «ՅուԹոնգ» մակնիշի տրոլեյբուս և 104 վերելակ ձեռք բերել»,-կառավարությա նիստում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարը հայտնեց, թե տրոլեյբուսները կփոխարինեն արդեն 18 տարուց ավել օգտագործվող տրոլեյբուսներին։
«Նախատեսվում է 45 տրոլեյբուսի համար որպես կանխավճար վճարել 30 %»,-ասաց Խուդաթյանը՝ նշելով որ դրա համար 2.1 մլրդ դրամ է հատկացվում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ մրցույթն կայացել է և ներկայում կանխավճարն է տրվում։
«Արդեն իսկ ունենք գնած 35 տրոլեյբուս և նոր 45 տրոլեյբուսն էլ, որ գնենք ողջ պարկը կթարմացնենք։
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ձեզ, պարոն վարչապետ, որովհետև սա ձեր նախաձեռնությունն է և ֆիքսեմ, որ այս գնմամբ Երանի ամբողջ տրոլեյբուսային պարկն իր կազմը փոխում է նոր տրոլեյբուսներով»,- հայտարարեց Ավինյանը։
Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ տարեկան 500 վերելակ են փոխում, այս տարի 507 վերելակ են փոխելու և ևս երեք տարի հետո հին «ֆոնդից նշույլ չի մնա»։
Ավինյանը հյատնեց, որ նոր վերելակի սպասարկումը հանձնվելու է համատիրությանը։
Պատասխանելով Փաշինյանի հարցին Ավինյանը հայտարարեց, որ 18 մետր երկարությամբ 249 ՝լեկտրական ավտոբուսների ևս 26 տրոլեյբուս է պետք գալու տրանսպորտի խնդիրը լուծելու համար։