«Արմավիր գարդեն»-ից վերցված սննդամթերքի նմուշներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ
Հասարակություն
17:46 18/09/2025
Հայաստան

«Արմավիր գարդեն»-ից վերցված սննդամթերքի նմուշներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

Արմավիր քաղաքում գտնվող անհատ ձեռնարկատեր Զավեն Շախիկյանին պատկանող «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտից (քաղաք Արմավիր, Հանրապետության 2) նմուշառված սննդամթերքի լաբորատոր փորձաքննության արդյունքների համաձայն, «թարմ հավ», «հավով պիցցա», «հավի թևիկներ» արտադրատեսակները մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ), իսկ «հավով աղցան»-ը՝ ՄԱՖԱնՄՔ և Ախտածին ա/թ սալմոնելաններ, ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին 12 քաղաքացի, որոնք «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտում կերել էին հավի մսից պատրաստված ուտեստներ, ընդունվել էին բժշկական կենտրոն՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ:

Սեպտեմբերի 9-ից, հայտնաբերված նաև սանիտարահիգենիկ խախտումների հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցված է:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Արմավիր գարդեն»-ից վերցված սննդամթերքի նմուշներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ