Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Կադաստրի կոմիտեում սովորական աշխատանքային զրույցներն անգամ ռազբորկայի են նմանվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հրահանգով նախկին աշխատակցին առևանգելու և ծեծի պատմությունը համակարգի մեր աղբյուրի պատմելով ուղիղ արտացոլանքն է Կոմիտեում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի։ Ըստ մեր աղբյուրի՝ Թովմասյանը պաշտոնների է կարգել բացառապես իր մտերիմ, բարեկամ անձանց, որոնք ոլորտից ոչ միայն հեռու են, այլև աշխատանքային շփումներում փողոցային լեքսիկոն են օգտագործում, այդ թվում՝ կանայք։
Ասում են՝ Կոմիտեում սովորական աշխատանքային զրույցներն անգամ ռազբորկայի են նմանվում, վերադասին հավանաբար հոգեհարազատ է այդ ոճը, հակառակ դեպքում իրեն վիրավորական հաղորդագրություն գրած նախկին աշխատակցի ամուսնու հետ ոչ թե փողոցի կանոններով հաշվեհարդար կտեսներ, այլ առնվազն կանտեսեր, կամ կդիմեր իրավապահներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։