Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սիրուշոն պատմել է՝ ինչպես է ստացվել, որ «Սիրտ» երգի տեսահոլովակում նկարահանվել է Լևոն Քոչարյանը
Սիրված երգչուհու վերջին «Սիրտ» երգի տեսահոլովակը 10 օրում 2 մլն-ից ավելի դիտում ունեցավ։ Տեսահոլովակում նկարահանվել է Սիրուշոյի ամուսինը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի, ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Ինսթագրամի իր էջում Սիրուշոն պատմել է, թե ինչպես է ստացվել, որ տեսահոլովակում Լևոնն է նկարահանվել։
«Ես ի սկզբանե մտածում էի, որ դերասան կլինի։ Նպատակն աղջկա, այս դեպքում իմ էմոցիաները ցույց տալն էր, որը պետք է արտահայտված լիներ աչքերիս մեջ։ Ուզում էի հնարավորինս բնական էմոցիա փոխանցել, անկեղծ, այնպես, ինչպիսին երգն էր, այնպես էլ տեսահոլովակը լիներ։ Բայց հետո հասկացա, եթե ուրիշ մարդ լինի, նույն հայացքով չեմ կարողանալու նայել։ Ու խնդրեցի Լևոնին այդ օրը գալ նկարահանման մեկ ժամով։ Ասեցի՝ ոչինչ չպետք է անես, ինձ ենք նկարահանում, ուզում եմ այնտեղ լինես, որ քեզ նայեմ»,-պատմել է երգչուհին։
Մանրամասները՝ տեսանյութում։