Թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էին դատապարտյալի անվամբ բերված մեղրի տարայում
Իրավունք
18:20 18/09/2025
Հայաստան

Թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էին դատապարտյալի անվամբ բերված մեղրի տարայում

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Տ. Ղ.-ի կողմից բերված հանձնուքը: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

«Արդյունքում՝ մեղրի տարայի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, բաց շագանակագույն զանգված՝ ընդհանուր՝ 3.44 գրամ քաշով:

Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ ներկայացվել Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էին դատապարտյալի անվամբ բերված մեղրի տարայում