Ընդունում եմ, որ սխալ է եղել իմ կողմից անձնական նամակով վիրավորանքին վիրավորանքով պատասխանելը . Ավետ Բաբայան
Իրավունք
22:50 19/09/2025
Հայաստան

Ընդունում եմ, որ սխալ է եղել իմ կողմից անձնական նամակով վիրավորանքին վիրավորանքով պատասխանելը . Ավետ Բաբայան

Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության վարչության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը ֆեյսբուքում արձագանքել է Հայկ Մարությանի նախկին մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ կապված միջադեպերին.

«Վերջին օրերին Հակոբ Կարապետյանը սոցիալական ցանցերում իմ հասցեին տարածում է իրականությանը չհամապատասխանող պնդումներ, այդ թվում՝ թե իբր իր հետ տեղի ունեցած ծեծկռտուքին ես առնչություն ունեմ։ Կրկին հայտարարում եմ, որ որևէ կապ չունեմ միջադեպի հետ և վստահ եմ, որ իրավապահ մարմինները կպարզեն դեպքի իրական հանգամանքները։

Ընդունում եմ, որ սխալ է եղել իմ կողմից անձնական նամակով վիրավորանքին վիրավորանքով պատասխանելը, սակայն անթույլատրելի եմ համարում մամուլի ակումբի փորձագետի կողմից հայհոյանքների օգտագործումը։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատրաստվում եմ դատի տալ իմ մասին սուտ և զրպարտություն տարածող անձանց ու լրատվամիջոցներին։

Հ.գ լուսանկարը իմ և Հակոբ Կարապետյանի առաջին խոսակցությունից  է»,-ասվում է գրառման մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընդունում եմ, որ սխալ է եղել իմ կողմից անձնական նամակով վիրավորանքին վիրավորանքով պատասխանելը . Ավետ Բաբայան