Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեի ուշ երեկոյան ՔՊ վարչությունը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արտահերթ նիստ է արել։ Թեման լրատվամիջոցներին ուղարկված անանուն նամակն է եղել, ՔՊ վերնախավը որոշել է քննել Հայկ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի կոնֆլիկտը: Սարգսյանը դեռ ամիսներ առաջ էր վարչություն դիմում ներկայացրել` Սիմոնյանի դեմ, սակայն նիստի օրը երկրում չլինելու պատճառաբանությամբ, չէր մասնակցել քննարկմանը, և դիմումը մնացել էր առանց քննության։ Երեկ տարածված նամակից հետո ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Սարգսյանն է, և կանչել են գորգի վրա։
Սարգսյանն իր դիմումում նշել էր, որ ԱԺ նախագահը կոռուպցիոն կապի մեջ է բուքմեյքերական ընկերություններից մեկի հետ, դրանով է պայմանավորված իր նախագծի դեմ հակընդդեմ տեսակետը: Վարչությունում երեկ լսել են կողմերին և եզրակացրել, որ Հայկ Սարգսյանի պնդումները հիմնավորված չեն, ուստի Սիմոնյանին կարգապահական տույժի չեն ենթարկել։ Սա չի նշանակում, որ հարցը փակվել է, և կողմերը հաշտություն են կնքել։ Ամենայն հավանականությամբ, ՔՊ համագումարից հետո վարչությունը կքննի նաև Հայկ Սարգսյանի հարցը, պատրաստվում են քննել պատգամավորի վարքը, քանի որ նա «խախտել է կուսակցության կանոնադրությունը»` Կոտայքի կուսակիցների մոտ բամբասել է Ալեն Սիմոնյանից և, որ առավել անթույլատրելի է` արտահոսք է կազմակերպել։
Ինչո՞ւ հարցը չեն քննում մինչև համագումարը, վարչության անդամի թեկնածու է նաև Սարգսյանը, թողել են, որ մասնակցի ընտրություններին: ՔՊ-ից ասացին նաև, որ սա ոտքի վրա գործընթաց չէ, նախ պետք է դիմում գրվի Վերահսկող մարմնին, քննեն, եթե հարկ համարեն, հասցեագրեն Վարչությանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։