Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Շինաղբը լցնում են Փաշինյանի և Ավինյանի գովազդած Հրազդանի կիրճը և Աջափնյակի նոր կառուցելիք մետրոյի թունելի խորշերի վրա
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Երևանի քաղաքապետարանի անգործության հետևանքով կարանք չե՞ մտածենք, որ Ավինյանը կաշառքա ստացել շինթույլտվություն տալու ու աչք փակելու համար։
Իհարկե կարանք, թե չէ հակառակ դեպքում շինաղբը, որը լցրել են ձորը, վաղուց կմաքրեին, եթե դա աներ հասարակ քաղաքացին»։
Տեսահոլովակի հեղինակը պատմում է, որ Գևորգ Էմին փողոցի 19 հասցեում ծանր տեխնիկա է աշխատում և շինաղբը մեկից լցնում ձորը։
«Փաշինյանը Ավինյանի հետ ասում էին, թե Հրազդանի կիրճը պետք է կանաչապատեն և հանգստի գոտի դարձնեն, հիմա երևում է, թե ինչպես են ուզում կանաչապատեն ամբողջ շինաղբը լցնում են կիրճը, ներքևում էլ մետրոյի թունելներն են, երևի չեն ուզում կառուցեն»,-ասում է տեսանյութի հեղինակ քաղաքացին։