Ս. Շահրամանյան. Մենք հարց ենք բարձրացրել, որ 2023-ին զոհված 66 անձի արտաշիրիմում իրականացվի
Քաղաքական
10:42 19/09/2025
ԼՂՀ

Ս. Շահրամանյան. Մենք հարց ենք բարձրացրել, որ 2023-ին զոհված 66 անձի արտաշիրիմում իրականացվի

Արցախում 2023-ին զոհված ու հայրենիքում հուղարկավորված 66 արցախցիների արտաշիրիմում անելու ու Հայաստան տեղափոխելու հարց են բարձրացրել Արցախի իշխանությունները։ Այսօր Եռաբլուր զինվորական պանթենոում հայտարարեց Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Նրանք հուղարկավորված են և Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում, և շրջաններում։ Հարցը բարձրացրել ենք Հայաստանի իշխանությունների մոտ, Ադրբեջանի ներկայացուցիչների մոտ։ Ստացել ենք համաձայնություն, բայց ցավոք սրտի, մինչ օրս դա տեղի չի ունեցել»,-աաց Ս. Շահրամանյանը։

Նրա խոսքով, իրենք բարձրացրել են անհետ կորածների, գերիների ազատ արձակման հարցերը։

Պատասխանելով լրագրողների հարցերին, Ս. Շահրամանյանը հակադարձեց Հայաստանի իշխանություններին մեղադրանքներին, ասաց՝ Եվլախում ինքը երբևիցե չի եղել, ինքը Եվլախում չի եղել, այնտեղ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Քննարկման հարցերը եղել են միայն ու միայն հումանիտար բնույթի։

«Տարածվող խոսակցությունները կեղծիք են»,-ասաց Շահրամանյանը։

Դասագրքում տեղ գտած կեղծիքի, պատերազմի օրերին Հայաստանի իշխանությունների հետ խոսակցությունների մասին մանրամասները՝  քիչ անց տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ս. Շահրամանյան. Մենք հարց ենք բարձրացրել, որ 2023-ին զոհված 66 անձի արտաշիրիմում իրականացվի