Սևանում ջրամատակարարման ժամանակավոր գրաֆիկ է գործելու
Հասարակություն
13:48 19/09/2025
Հայաստան

Սևանում ջրամատակարարման ժամանակավոր գրաֆիկ է գործելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Սևան քաղաքի Ազատության 56-ի վթարի հետևանքով Ցամաքաբերդ թաղամասի՝ Իսակովի, Ազատության, Գայի, Մարզպետունու, Նավավարներ և Խաչեր փողոցների, ինչպես նաև Բուսաբանական այգու տարածքի, Կառավարական առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Սևան և հարակից այլ իրավաբանական սպառողների ջրամատակարարման գրաֆիկը՝ ժամը 07:00-24:00-ն ժամանակավորապես կփոխարինվի մեկ այլ գրաֆիկով՝ ժամը 07:00-15:00-ն: Վթարի վերացման աշխատանքների իրականացումը պայմանավորված է ՏԿԵՆ կողմից տրվելիք ասֆալտի քանդման թույտվությունից:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սևանում ջրամատակարարման ժամանակավոր գրաֆիկ է գործելու