Ողբերգական վթար Սյունիքում. Բախվել են «Vaz» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը
Հասարակություն
14:38 19/09/2025
Հայաստան

Ողբերգական վթար Սյունիքում. Բախվել են «Vaz» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը

Սեպտեմբերի 19-ին, ժամը 12։23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Շինուհայր գյուղի խաչմերուկում բախվել են «Vaz» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը, ինչի հետևանքով «Vaz» մակնիշի  ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին տեղի ուժերով դուրս են բերել մեքենայից, իսկ ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են «Vaz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ողբերգական վթար Սյունիքում. Բախվել են «Vaz» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը