Թուրքական հանգստավայրերից մեկում անտառային հրդեհներ են բռնկվել
Տարածաշրջան
15:14 19/09/2025
Տարածաշրջան

Թուրքական հանգստավայրերից մեկում անտառային հրդեհներ են բռնկվել

Թուրքակա Ալանիայում անտառային հրդեհներ են մոլեգնում: Կրակը մոտենում է այն հյուրանոցներին, որտեղ մնում են ռուս զբոսաշրջիկները։ Այս մասին հաղորդում է  SHOT-ը։

«SHOT-ի տվյալներով՝ տարբեր հյուրանոցներում հանգրվանած մի քանի հարյուր ռուս զբոսաշրջիկներ սարսափելի տեսարանի են ականատես լինում: Անտառային հրդեհը մոտենում է զբոսաշրջային գոտի», - ասվում է գրառման մեջ:

Զբոսաշրջիկները հայտնել են, որ առավոտյան ծխի սուր հոտ է զգացվել։ Ականատեսները հայտնել են, որ երկինքը ծածկված էր ծխով։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուժեղ քամիները նպաստում են կրակի արագ տարածմանը և հասել բնակելի թաղամասերին հարակից տարածքներ: Մի քանի տներից մարդիկ տարհանվել են: Հրդեհը վնասել է այգիներ և ջերմոցներ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder