«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի լուսանկարը ոչ վաղ անցյալում ՔՊ-ական շատ պատգամավորների հեռախոսների էկրանանկարն էր, հիմա արհամարհում են
Օրվա մամուլ
08:54 20/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի լուսանկարը ոչ վաղ անցյալում ՔՊ-ական շատ պատգամավորների հեռախոսների էկրանանկարն էր, հիմա արհամարհում են

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ԱԺ նախագահին` 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նրստում հնչեցրած իր խոսքերի սղագրությունները ստանալու համար: Սակայն ամիսներ շարունակ ԱԺ նախագահը ոչ պատասխանում, ոչ մերժում, ոչ էլ տրամադրում է դրանք նախկին նախարարին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է հենց ինքը՝ Դավիթ Տոնոյանը:

«Ես դիմել եմ ԱԺ նախագահին, որ, ըստ օրենքի, ծանոթանամ արձանագրություներին և ունենամ հնարավորություն ծանոթանալու նաև զեկույցին, քանի որ դա իմ օրինական պահանջն է:

Որպես նախկին պաշտոնյա, որը մասնակցել է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ես իրավունք ունեմ ծանոթանալու ե՛ւ զեկույցին, ե՛ւ արձանագրություններին, որը իմ խոսքերից պետք է կազմված լինի, բայց չեն տալիս: Հուսամ՝ կտան»,- հայտնել է Դավիթ Տոնոյանը:

Մարդ, պաշտոնյա, որի լուսանկարը ոչ վաղ անցյալում ՔՊ-ական շատ պատգամավորների հեռախոսների էկրանանկարն էր, հիմա արհամարհանք է ստանում նույն ՔՊ-ականների կողմից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի լուսանկարը ոչ վաղ անցյալում ՔՊ-ական շատ պատգամավորների հեռախոսների էկրանանկարն էր, հիմա արհամարհում են