«Հոգևոր հանդիպումը» նախատեսված է գուցե սեպտեմբերին, գուցե հոկտեմբերին․ Փաշինյան
Քաղաքական
15:09 20/09/2025
Հայաստան

«Հոգևոր հանդիպումը» նախատեսված է գուցե սեպտեմբերին, գուցե հոկտեմբերին․ Փաշինյան

«Հանդիպում նախատեսվում է առաջիկայում, գուցե սեպտեմբերին, գուցե հոկտեմբերին»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովից հետո ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Էջմիածնի կենտրոնական հրապարակում «հոգևոր հանդիպման» մասին: 

Նա նշեց, որ իր համար ընկալելի և ընդունելի չեն այն հարցադրումները և շեշտադրումները, որոնք հենվում են այն կանխավարկածի վրա, թե իրենք եկեղեցու հետ կամ եկեղեցու դեմ ինչ-որ բան են ուզում անել։

«Ես ասել եմ, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին իմ սրբությունն է, իմ ընտանիքի սրբություն է, իմ անձնական սրբություն է և հետևաբար ես իմ սրբության դեմ չեմ կարող կարող որևէ բան անել։ Այն, ինչ մենք անում ենք և պատրաստվում ենք անել, միայն ու միայն հանուն մեր սրբության է, հանուն իմ սրբության է»,- ասաց Ն. Փաշինյանը։ 

Նրա խոսքով,  իր համար անհանդուրժելի է, որ «անհավատ մեկը, որ ընդհանրապես կապ չունի հոգևոր կյանքի հետ, կարող է լինել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու առաջնորդ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հոգևոր հանդիպումը» նախատեսված է գուցե սեպտեմբերին, գուցե հոկտեմբերին․ Փաշինյան